Logo

Ըմբշամարտի ԵԱ․ Պայքարի մեջ են մտնում Հայաստանի վերջին ներկայացուցիչները

10:04 / 17.02.2024Ըմբշամարտ
null

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ կմտնեն Հայաստանի ևս 5 ներկայացուցիչներ։

Մեժլում Մեժլումյանը (61 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից՝ մրցելով Ալբանիան ներկայացնող Զելիմխան Աբակարովի հետ։

Հայկ Պապիկյանը (74 կգ) որակավորման փուլում կփորձի հաղթահարել լեհ Կշիշտոֆ Օլենցզինի արգելքը։

Մուշեղ Մկրտչյանի (86 կգ) մրցակիցը որակավորման փուլում կլինի լատվիացի Ալան Ամիրովը։

Կնյազ Իբոյանը (92 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի Յարասլավ Իադկովսկի (Բելառուս) – Զոլթան Սզեպ (Ռումինիա) զույգի հաղթողի հետ։

Լյովա Գևորգյանը (125 կգ) 1/8 եզրափակիչում ուժերը կչափի Ադրբեջանի ներկայացուցիչ Գիորգի Մեշվիլդիշվիլիի հետ:

Այսօր մրցագորգ դուրս կգան նաև փետրվարի 16-ին պայքարը սկսած Արսեն Հարությունյանը (57 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ)։ Հարությունյանը և Անդրեասյանը դուրս են եկել եզրափակիչ, իսկ Թևանյանը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ և հաղթանակի դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային չէ այս տարվա ամռանը Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայ ազատ ոճի ըմբիշներից օլիմպիական ուղեգիր ունեն Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ