Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ապրիլի 7-ին կմեկնարկի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Մրցումային առաջին օրն ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կլինի 5 ներկայացուցիչ` Մանվել Խնձրցյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ) և Գուրգեն Սիմոնյանը (97 կգ):
Մանվել Խնձրցյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից և կմրցի Նաչին Մոնգուշ (UWW) - Իվայլո Տիսով (Բուլղարիա) գոտեմարտի հաղթողի դեմ։
Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակիչում կմրցի դաղստանցի, UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Գուսեինովի դեմ։
Եվրոպայի գործող չեմպիոն Արման Անդրեասյանը նույնպես 1/8 եզրափակիչից է սկսելու և կհանդիպի լեհ Մատեուժ Լուսժինսկիին, Պապիկյանը նույն փուլում կգոտեմարտի ուկրաինացի Վասիլ Միխայլովի դեմ, իսկ Սիմոնյանը` UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Մագոմեդ Կուրբանովի։
Նախնական գոտեմարտերի մեկնարկը` Երևանի ժամանակով 11:30-ից, կիսաեզրափակիչները` 19:00-ից։
Եվրոպայի առաջնությունը կցուցադրվի «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android):


