Logo

Ըմբշամարտի ԵԱ. Սամվել Գրիգորյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի

12:39 / 13.04.2025Ըմբշամարտ
null

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ապրիլի 13-ին կավարտվի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Մրցումային վերջին օրը Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) կպայքարի բրոնզե մեդալի համար: Մրցակիցը դեռևս հայտնի չէ:

Մինչև այդ Սամվել Գրիգորյանը (82 կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնի UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Իսլամովիչ Ալիևի հետ: Հաղթելու դեպքում նա ևս կպայքարի բրոնզե մեդալի համար:

Մրցումային վերջին օրը «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքն ուղիղ հեռարձակումը կսկսի ժամը 16:50-ից` ցուցադրելով սփոփիչ գոտեմարտերը, իսկ հետո՝ արդեն մեդալայինները:

Հիշեցնենք, որ նախօրեին Մալխաս Ամոյանը (77 կգ) դարձել է Եվրոպայի քառակի չեմպիոն, իսկ Կարեն Ասլանյանը (63 կգ) բավարարվել է արծաթե մեդալով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ