Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Սլավիկ Գալստյանը (67 կգ) դուրս է եկել քառորդ եզրափակիչ։
28-ամյա ըմբիշը 1/8 եզրափակիչում 9-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ուկրաինացի Ալեքսանդր Հրուշինի դեմ գոտեմարտում, որն ավարտվել է վաղաժամ։
Եվրոպայի առաջնության վճռորոշ գոտեմարտերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


