Logo

Ըմբշամարտի ԵԱ. Թևանյանի, Անդրեասյանի, Պապիկյանի ու Սիմոնյանի առաջին մրցակիցները

19:39 / 06.04.2025Ըմբշամարտ
null

Կայացել է ապրիլի 7-ին մեկնարկելիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնության վիճակահանությունը, հաղորդում է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը (UWW):

Առաջին մրցումային օրն ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից գորգ դուրս կգան Մանվել Խնձրցյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ) և Գուրգեն Սիմոնյանը (97 կգ):

Խնձրցյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից, մրցակիցը դեռևս հայտնի չէ: Թևանյանը 1/8 եզրափակիչում կմրցի UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Գուսեյնովի դեմ, Եվրոպայի գործող չեմպիոն Արման Անդրեասյանը 1/8 եզրափակիչում կգոտեմարտի լեհ Մատեուժ Լուսժինսկիի հետ: Պապիկյանը նույն փուլում կհանդիպի ուկրաինացի Վասիլ Միխայլովին, իսկ Սիմոնյանը` UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Մագոմեդ Կուրբանովին:

Եվրոպայի առաջնությունը կցուցադրվի «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid):

Ըմբշամարտի ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ