Logo

Երիտասարդական ԵԱ․ Սերգեյ Սարգսյանը տարավ 2-րդ հաղթանակը, Հայաստանի 5 ըմբիշներ պարտվեցին

Հեղինակ
FastNews
14:23 / 16.08.2022• Ըմբշամարտ
Սերգեյ Սարգսյան

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության երկրորդ մրցումային օրը պայքարը սկսել են Հայաստանի ևս 5 ներկայացուցիչներ, որոնցից չորսը պարտություն են կրել։

92 կգ քաշային կարգում Սերգեյ Սարգսյանը որակավորման փուլում 8-3 հաշվով առավելության է հասել թուրք Յիլդիրայ Պալայի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակիչում ժամանակից շուտ հաղթել է ուզբեկ Ռավշանբեկ Ջումաբոևին՝ 10-0: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշն ուժերը կչափի մեքսիկացի Խուան Իտուրիզա Ռուիզի հետ։

Հայկ Աբրահամյանը (61 կգ) մեկնարկային գոտեմարտում 1-6 հաշվով պարտվել է ճապոնացի Յուտո Նիշիուչիին։

Մենուա Յարիբեկյանը (74 կգ) նույնպես անհաջող է մեկնարկել՝ 1/8 եզրափակիչում 8-9 հաշվով պարտվելով ուկրաինացի Տիմուր Հուդիմային։

Գուրգեն Սիմոնյանը (86 կգ) որակավորման փուլում 0-10 հաշվով պարտություն է կրել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բենեթ Կևին Բերգեից։ 
 

Լյովա Գևորգյանը (125 կգ) որակավորման փուլում 11-13 հաշվով պարտվել է վրացի Մերաբ Սուեյմանաշվիլուն։ Հայ ըմբիշը հաղթելիս է եղել 9-0 հաշվով, սակայն վնասվածք է ստացել ու զիջել առավելությունը։ 

Օգոստոսի 16-ին պարտություն է կրել նաև Խաչատուր Խաչատրյանը (97 կգ), որը նախօրեին հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար։ Սփոփիչ գոտեմարտում Խաչատրյանը 0-11 հաշվով պարտվել է Ուկրաինայի ներկայացուցիչ Դավիդ Մչեդլիձեին, որը բրոնզե մեդալը կվիճարկի իրանցի Համիդ Ազարպիրայի հետ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին պայքարի մեջ մտած 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը դուրս է եկել եզրափակիչ և ոսկե մեդալը կվիճարկի իրանցի Սոբհան Յարիի հետ։ 

70 կգ քաշային Հայկ Պապիկյանը կիսաեզրափակիչում պարտվել էր ԱՄՆ-ը ներկայացնող Միտչել Մեսենբրինկին ու կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հարություն Հովհաննիսյանը (57 կգ) և Արթուր Սարդարյանը (65 կգ) պարտվել էին մեկնարկային գոտեմարտում ու դուրս մնացել հետագա պայքարից։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ