Logo

Ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնություն. Պայքարի են դուրս գալիս ազատ ոճայինները

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 21.06.2019ՍՊՈՐՏ
64942490 10161718084645167 3077864488771256320 o - Ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնություն. Պայքարի են դուրս գալիս ազատ ոճայինները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:20

-

-

Իտալիայի Ֆրիենցա քաղաքում հունիսի 17-ից մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հունիսի 21-ից պայքարն են սկսում ազատ ոճայինները:

48 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Հարություն Հովհաննիսյանը: Որակավորման փուլում նրա մրցակիցը ռուս Ռամազան Բագավուդինովն է:

55 կգ քաշային կարգում Հայկ Աբրահամյանը պայքարը սկսում է 1/8 եզրափակչից, որտեղ մրցելու է Հարվեյ Ռիդինգս – Բենեդեկ Կիս զույգի հաղթողի հետ:

65 կգ քաշային կարգում Տիգրան Ղազարյանը 1/8 եզրափակչում մրցելու է հույն Ալեքսանդրոս Մուզենիդիսի հետ:

80 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Տիգրան Առաքելյանը քառորդ եզրափակիչ դուրս գալու համար կգոտեմարտի Ֆրանսիան ներկայացնող Ռախիմ Մագամադովի հետ:

110 կգ քաշային Սերգեյ Սարգսյանն էլ որակավորման փուլում հանդիպելու է վրացի Գիորգի Չիխրաձեի հետ:

Հունիսի 21-ին ըմբիշները կպարզեն եզրափակչի, ինչպես նաև սփոփիչ գոտեմարտերի մասնակիցներին: Սփոփիչ և մեդալների համար գոտեմարտերը կկայանան վաղը: Հունիսի 22-ին իրենց ելույթները կսկսեն Հայաստանի ներկայացուցիչները մյուս քաշային կարգերում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ