Logo

Ըմբշամարտի Մ15 ԵԱ. Պապիկյանն ու Կոլոտյանը հաղթեցին ադրբեջանցիների և եզրափակիչում կմրցեն միմյանց դեմ

20:43 / 25.06.2025• Ըմբշամարտ
null

Իտալիայի Կաորլե քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում կմրցեն Հայաստանը ներկայացնող Էրիկ Պապիկյանն ու Տիգրան Կոլոտյանը։

Հայ ըմբիշները կիսաեզրափակիչում հաղթել են ադրբեջանցի մրցակիցների։ Պապիկյանը 7-0 հաշվով առավելության է հասել Էլջան Հասանովի, իսկ Կոլոտյանը` 5-5 հաշվով Մուրազ Հուսեյնովի դեմ գոտեմարտում։

Կոլոտյան - Պապիկյան եզրափակիչը կկայանա հունիսի 26-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ