Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց առաջին մեդալները:
Արտակ Աղաբեկյանը (48 կգ) բավարարվեց արծաթե մեդալով. հայ ըմբիշը եզրափակիչում 0-4 հաշվով պարտվեց ադրբեջանցի Ռավան Հասանզադեին:
Արմեն Պապիկյանը (55 կգ) 12-2 հաշվով հաղթեց բելառուս Գլեբ Պետրովին և նվաճեց բրոնզե մեդալ: