Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակիչ դուրս եկավ Գագիկ Ղազարյանը (55 կգ):
Հայ ըմբիշը կիսաեզրափակիչում 10-0 հաշվով վաղաժամ հաղթանակի հասավ Բուլղարիան ներկայացնող Էսադ Բոզալիի նկատմամբ։ Եզրափակիչում Ղազարյանը կգոտեմարտի ռուսաստանցի Բայսանգուր Օսմաևի դեմ:
Արմեն Պապիկյանը (48 կգ), Եղիշե Մոսեսյանը (65 կգ) և Սահակ Հովհաննիսյանը (80 կգ) պարտվել են կիսաեզրափակիչում և կպայքարեն բրոնզե մեդալի համար, իսկ Անդրանիկ Ջաղեթյանը (110 կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնի:


