Logo

Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Մարատ Աճեմյանն ու Հայկ Մանուկյանը` ոսկե մեդալակիր

21:09 / 11.06.2025Ըմբշամարտ
null

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Մարատ Աճեմյանը (51 կգ) և Հայկ Մանուկյանը (60 կգ) դարձել են ոսկե մեդալակիր։

Աճեմյանը եզրափակիչում 10-0 հաշվով գերվստահ հաղթանակ է տարել Ռուսաստանի ներկայացուցիչ Ռիզվան Կաիրբեկովի դեմ գոտեմարտում։ Հայ ըմբիշը մրցաշարում մրցակիցներին ոչ մի միավոր չի տվել՝ հաղթելով նաև հունգարացի (9-0), մոլդովացի (8-0) ու ադրբեջանցի (10-0) մրցակիցներին։

Հայկ Մանուկյանը եզրափակիչում տուշեով հաղթել է ադրբեջանցի Ալի Նազարովին։ Մինչև եզրափակիչ հասնելը Մանուկյանը նույնպես ոչ մի միավոր չէր պարտվել՝ պայքարից դուրս թողնելով նաև իսրայելցի (9-0), հունգարացի (8-0), գերմանացի (8-0) և իտալացի (9-0) մրցակիցներին։

Հայաստանի ներկայացուցիչներից Մարտին Մանջիկյանը (48 կգ) և Ջանես Նազարյանը (65 կգ) դարձել են արծաթե, իսկ Արարատ Ավետիսյանը (45 կգ)` բրոնզե մեդալակիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ