Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի Մ23 առաջնությունը:
130 կգ քաշային կարգի չեմպիոնական գոտեմարտում Դավիթ Օվասապյանը զիջել է Իրանի ներկայացուցչին՝ բավարարվելով արծաթե մեդալով, իսկ 63 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Հրաչյա Պողոսյանը՝ շանս չտալով մոլդովացի մրցակցին:
63 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Տիգրան Մինասյանը զիջել է թուրք մրցակցին՝ դուրս մնալով պայքարից. Մինասյանին հաղթած ըմբիշը պարտվել է հաջորդ փուլում:
72 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից մեկնարկել է Շանթ Խաչատրյանը: Երկու հաղթանակից հետո Խաչատրյանը զիջել է կիսաեզրափակիչում ու այսօր կգոտեմարտի բրոնզի համար:
97 կգ քաշային կարգում էլ սփոփիչ գոտեմարտի իրավունք է ստացել Ալբերտ Եղիկյանը: