Logo

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Ռազմիկ Քուրդյանը վստահ հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ

21:47 / 20.10.2025Ըմբշամարտ
null

Հայաստանը ներկայացնող ըմբիշ Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) դուրս եկավ Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչ:

Քուրդյանը կիսաեզրափակիչում 5-1 հաշվով հաղթեց ռուս Ալեքսանդր Մելիխովին: Հայաստանի ներկայացուցիչը հոկտեմբերի 21-ին ոսկե մեդալը կվիճարկի իրանցի Ֆարդին Հադայատիի հետ:

Հիշեցնենք, որ Քուրդյանը քառորդ եզրափակիչում 3-2 հաշվով հաղթել էր Չեխիան ներկայացնող Արթուր Սարգսյանին, 1/8 եզրափակիչում էլ 4-3 հաշվով առավելության էր հասել բելառուս Իլյա Շեմչուկի դեմ գոտեմարտում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ