Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկրորդ մեդալը:
Սուրեն Աղաջանյանը 60 կգ քաշային կարգում դարձավ բրոնզե մեդալակիր: Հայ ըմբիշը բրոնզե գոտեմարտում 8-0 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մաքսվել Հոփեր Բլեքին:
Օրեր առաջ Ռազմիկ Քուրդյանը (130կգ) դարձել էր արծաթե մեդալակիր:
Այսպիսով՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Մ23 ԱԱ-ից հայրենիք կվերադառնա 2 մեդալով:


