Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը:
70 կգ քաշային Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում 5-4 հաշվով հաղթեց թուրք Ջունեյթ Բուդակին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Մոլդովայի ներկայացուցիչ Նիկոլայ Գրամեսի հետ:
Որակավորման փուլում Թևանյանը 3-1 հաշվով հաղթել էր գերմանացի Շամիլ Ուստաևին, 1/8 եզրափակիչում 11-2 հաշվով առավելության էր հասել ուզբեկ Բեգիյոն Կուլդաշևի նկատմամբ:
65 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Հրաչյա Մարգարյանը զիջել է հույն մրցակցին: Վերջինի եզրափակիչ դուրս գալու դեպքում Մարգարյանն սփոփիչ գոտեմարտի հնարավորություն կստանա:
79 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում էլ Արման Ավագյանը կգոտեմարտի թուրք Ռամազան Սարիի հետ: