Հայաստանի ներկայացուցիչ Արայիկ Թոփալյանը (55 կգ) Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ:
Հայ ըմբիշը մեդալային գոտեմարտում 10-1 հաշվով հաղթեց թուրք Մեհմետ Հանիֆի Սարպին:
Սուրեն Աղաջանյանն էլ (60 կգ) երկու հաղթանակից հետո կիսաեզրափակիչում 5-7 հաշվով պարտվեց Իսրայելի ներկայացուցիչ Մելկամու Ֆետենեին: Աղաջանյանը մարտի 14-ին կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:


