Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մարտի 12-ին մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչներից Արայիկ Թոփալյանը (55 կգ), Դավիթ Ջոթյանը (63 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ) և Ռազիկ Քուրդյանը (130 կգ) մարտի 13-ին սփոփիչ գոտեմարտ կանցկացնեն և հաղթելու դեպքում հնարավորություն կստանան պայքարել բրոնզե մեդալի համար։
Վերոնշյալ բոլոր ըմբիշներին վաղ փուլերում հաղթած մրցակիցները հասել են եզրափակիչ։
Մարտի 13-ին պայքարում կլինեն նաև Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Ռուբեն Միրանյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Էրիկ Տեր-Մաթևոսյանը (82 կգ) և Հարություն Կիրակոսյանը (97 կգ)։