Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում երկրորդ մրցումային օրը Հայաստանի երեք ներկայացուցիչ դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Լևիկ Միքայելյանը (61 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ) կիսաեզրափակիչում կմրցեն ուկրաինացի ըմբիշների դեմ:
Միքայելյանը հաղթել է գերմանացի և իտալացի ըմբիշների, Իբոյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից, որտեղ հաղթել է բելառուս մրցակցի, Խաչատուր Խաչատրյանն էլ նույն փուլում հաղթել է վրացու:
Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Հայկ Աբրահամյանը կպայքարի բրոնզե մեդալի համար


