Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Հայկ Աբրահամյանը (65 կգ) սփոփիչ գոտեմարտում 8-5 հաշվով հաղթել է բելառուս Անատոլի Հրամիկին:
Հայ ըմբիշը երեկոյան բրոնզե մեդալի համար գոտեմարտում կմրցի Ֆրանսիան ներկայացնող չեչեն ըմբիշ Խամզաթ Արսամերզուևի դեմ:
Սերգեյ Սարգսյանն (97 կգ) էլ սփոփիչ գոտեմարտում 8-12 հաշվով պարտվել է հույն Նիկոլաոս Կարավանոսին և ավարտել պայքարը:


