Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկրորդ մեդալը նվաճեց:
Կնյազ Իբոյանը 92 կգ քաշային կարգի եզրափակիչում 1-12 հաշվով պարտվեց ռուսաստանցի Մուհամեդ Տախիր Խանիևին և բավարարվեց արծաթե մեդալով:
Քիչ առաջ Լևիկ Միքայելյանը 61 կգ քաշային կարգի եզրափակիչում մրցել է ադրբեջանցի Ջեյհուն Ալախվերդիևի դեմ և հաղթել 2-1 հաշվով` դառնալով ոսկե մեդալակիր:


