Սուրեն Աղաջանյանը (60 կգ) Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում չկարողացավ նվաճել բրոնզե մեդալ:
Մեդալային գոտեմարտում Աղաջանյանը 3-9 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող հայ ըմբիշ Պապիկ Ջավադյանին:
Հայաստանի հավաքականը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում նվաճեց երկու բրոնզե մեդալ: Մրցանակակիր դարձան Արայիկ Թոփալյանը (55 կգ) և Վիգեն Նազարյանը (87 կգ):


