Վիգեն Նազարյանը (87 կգ) առանց որոշիչ գոտեմարտն անցկացնելու բրոնզե մեդալ նվաճեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Նազարյանը պետք է մրցեր Հանզա Սերտիգանլիի դեմ, սակայն Շվեդիայի ներկայացուցիչը վնասվածքի պատճառով գորգ դուրս չեկավ:
Հիշեցնենք, որ Արայիկ Թոփալյանը (55 կգ) ևս բրոնզե մեդալ է նվաճել:


