Logo

Ըմբշամարտի մրցաշարերի ժամկետների հետ կապված որոշում է ընդունվել

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 18.06.2020ՍՊՈՐՏ
Artur Aleksanyan european champion 202022 - Ըմբշամարտի մրցաշարերի ժամկետների հետ կապված որոշում է ընդունվել
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:04

-

-

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հերթական ժողովից հետո որոշում է ընդունել, որ հետաձգված մրցաշարերը կանցկացվեն այս տարվա սեպտեմբերի 1-ից ոչ շուտ։

Բացի դրանից 2020 ու 2021 թվականի օրացույցային պլանում էական փոփոխություններ են կատարվել. պատանեկան, երիտասարդական ու մինչև 23 տարեկանների մայրցամաքային մրցաշարերը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում։ Մայրցամաքը կարող է որոշում ընդունել չանկացնել մրցաշարը՝ կախված կորոնավիրուսային իրավիճակից։ Հաշվի առնելով ամբողջ աշխարհում կրթական ոլորտում տիրող իրավիճակը այս տարի չեն անցկացվի զինվորականների աշխարհի առաջնությունը ու մինչև 15 տարեկանների բոլոր մրցաշարերը։

Առաջարկ կա երիտասարդների աշխարհի առաջնությունը անցկացնել Բելգրադում նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին, մինչև 23 տարեկանների առաջնությունն էլ կացնկացվի Ֆինլանդիայում նույն ժամկետներում։

Հաշվի առնելով կորոնավիրուսի ռիսկերը՝ այս տարի չի անցկացվի վետերաների աշխարհի առաջնությունը։

Իսկ «լավագույն ըմբիշ» մրցանակը հաղթող կունենա, եթե անցկացվի մեծահասակների աշխարհի առաջնությունը։ Սակայն այս մրցաշարի համար դեռ պետք է ընդունող երկիր ընտրվի։ Վերջնական որոշումը կախված է համաճարակից։

2021 թ. աշխարհի առաջնությունը պլանավորվում է անցկացնել Օսլոյում հոկտեմբերի 2-ից 10-ը։ Աշխարհի գավաթի մրցաշարերը 2020-ին ու 2021-ին տեղի չեն ունենա։

UWW-ն տեղեկացնում է, որ բոլոր ժամկետներն ու կարգը ևս մեկ անգամ կքննարկվեն օգոստոսին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ