Logo

Ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարերը՝ Բաքվում ու Ստամբուլում

09:29 / 28.06.2023Ըմբշամարտ
null

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հունիսի 27-ին հաստատել է 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերն ընդունող երկրների ցանկը:

Համաամերիկյան վարկանիշային մրցաշարը կկայանա Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում։

Այնուհետև, Աֆրիկայի և Օվկիանիայի վարկանիշային մրցաշարը կկայանա Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, որից հետո Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կանցկացվի Եվրոպայի վարկանիշային մրցաշարը:

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկը կընդունի Ասիայի վարկանիշային մրցաշարը։

Օլիմպիական վերջին ուղեգրերը կխաղարկվեն Համաշխարհային վարկանիշային մրցաշարում, որը տեղի կունենա Թուրքիայի Ստամբուլ քաղաքում:

Փարիզի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարերը կմեկնարկեն 2023թ. Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնությամբ (սեպտեմբեր 16-24), որում կխաղարկվի 90 ուղեգիր, յուրաքանչյուր օլիմպիական քաշում՝ 5-ական:

Յուրաքանչյուր մայրցամաքային վարկանիշային մրցաշարում կխաղարկվի 36 ուղեգիր՝ ընդհանուր 144: Ստամբուլի համաշխարհային վարկանիշային մրցաշարում կվիճարկվի 54 ուղեգիր:

Չորս մայրցաքամային և համաշխարհային վարկանիշային մրցաշարերը կանցկացվեն հաջորդ տարի, ժամանակացույցը հայտնի կդառնա ավելի ուշ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ