Սերբիայի Սուպերլիգայի 13-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում չի կարողացել հաղթել «Ռադնիչկի Նիշին». գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի։
Այդ խաղով ընդհատվել է Սուպերլիգայում Բելգրադը ներկայացնող ակումբի՝ 11 անընդմեջ հաղթանակից բաղկացած շարքը։ «Ցրվենա Զվեզդան» նախորդ անգամ առաջնությունում միավոր կորցրել էր այս տարվա մայիսի 17-ին` «Նովի Պազարի» դեմ արտագնա հանդիպումն ավարտելով 3-3 հաշվով։
«Ռադնիչկի Նիշի» դեմ խաղում «Ցրվենա Զվեզդայի» հայտացուցակում էր Նաիր Թիկնիզյանը, բայց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը դուրս չեկավ խաղադաշտ։
Գործող չեմպիոնը 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ռադնիչկին» 12 միավորով 14-րդ տեղում է։
Սերբիայի Սուպերլիգա, 13-րդ տուր
«Ռադնիչկի Նիշ» - «Ցրվենա Զվեզդա»` 0-0


