Արգենտինայի ազգային հավաքականն ընկերական խաղում 6-0 հաշվով հաղթել է Պուերտո Ռիկոյի թիմին:
Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմից դուբլ են գրանցել Լաուտարո Մարտինեսն ու Ալեքսիս Մաքալիստերը, 1 գոլ խփել է Գոնսալո Մոնտիելը, իսկ Պուերտո Ռիկոյի հավաքականի կիսապաշտպան Ստևեն Էչևարիան էլ գրանցել է ինքնագոլ:
Ամբողջ հանդիպմանը մասնակցած Լիոնել Մեսին կատարել է 2 գոլային փոխանցում: 38-ամյա ֆուտբոլիստը, հաշվի առնելով նաև ակումբային ելույթները, վերջին 10 խաղում խփել է 9 գոլ, կատարել 10 ասիստ:
Մեքսիկան ու Էկվադրորը 1-1 հաշվով ոչ-ոքի են գրանցել, Կանադայի ու Կոլումբիայի հավաքականների միջև կայացած խաղում հաշիվն այդպես էլ չի բացվել, ԱՄՆ-ի հավաքականն էլ Հաջի Ռայթի դուբլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթել է Ավստրալիայի թիմին:


