Logo

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը» հաղթել են ընկերական խաղերում (տեսանյութ)

18:58 / 15.07.2022• Վիդեո
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլն» ընկերական խաղեր են անցկացրել հուլիսի 15-ին։

«Մանչեսթեր Յունայթեդն» Ավստրալիայում մրցել է ավստրալական «Մելբուրն Վիքթորիի» հետ և հաղթել 4։1 հաշվով։ 

«Լիվերպուլը» Սինգապուրում 2։0 հաշվով առավելության է հասել «Քրիսթալ Փելասի» նկատմամբ։ 

Հիշեցնենք, որ նախորդ ընկերական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 4։0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել «Լիվերպուլի» նկատմամբ։ Մանչեսթերցիները հաջորդ ընկերական խաղը կանցկացնեն հուլիսի 19-ին՝ մրցելով «Քրիսթալ Փելասի» հետ։ Լիվերպուլցիների հաջորդ մրցակիցը հուլիսի 21-ին Գերմանիայում կլինի «Լայպցիգը»։

Ընկերական խաղեր

«Մելբուրն Վիքթորի» (Ավստրալիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 1։4

Քրիսթոֆեր Իկոնոմիդիս, 5 – Սքոթ Մաքթոմինեյ, 43, Անտոնի Մարսիալ, 45+1, Մարկուս Ռեշֆորդ, 78, Էդմոնդ Լուկապու, 90 (ինքնագոլ)

«Լիվերպուլ» (Անգլիա) – «Քրիսթալ Փելաս» (Անգլիա)՝ 2։0

Ջորդան Հենդերսոն, 12, Մոհամեդ Սալահ, 46

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ