Transfermarkt-ը ներկայացրել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ամենաթանկարժեք գործարքների տասնյակը:
Այս պահի դրությամբ ամենաթանկարժեք տրանսֆերն իրականացրել է Լոնդոնի «Արսենալը», որն անգլիացի կիսապաշտպան Դեկլան Ռայսի տրանսֆերի համար «Վեսթ Հեմին» վճարել է 116 միլիոն եվրո:
Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ամենաթանկարժեք գործարքները
- Դեկլան Ռայս (116 միլիոն եվրո, «Վեսթ Հեմից» տեղափոխվել է «Արսենալ»)
- Ջուդ Բելինգեմ (103 միլիոն եվրո, «Բորուսիա Դորտմունդից»՝ «Ռեալ»)
- Կայ Հավերց (75 միլիոն եվրո, «Չելսիից»՝ «Արսենալ»)
- Դոմինիկ Սոբոսլայ (70 միլիոն եվրո, «Լայպցիգից»՝ «Լիվերպուլ»)
- Մեյսոն Մաունթ (64,2 միլիոն եվրո «Չելսիից»՝ «Մանչեսթեր Յունայթեդ»)
- Սանդրո Տոնալի (64 միլիոն եվրո, «Միլանից»՝ «Նյուքասլ»)
- Քրիստոֆեր Նկունկու (60 միլիոն եվրո, «Լայպցիգից»՝ «Չելսի»)
- Մալկոմ (60 միլիոն եվրո, «Զենիթից»՝ «Ալ Հիլյալ»)
- Մանուել Ուգարտե (60 միլիոն եվրո, «Սպորտինգից»՝ ՊՍԺ)
- Մուսա Դիաբի (55 միլիոն եվրո, «Բայերից»՝ «Ասթոն Վիլա»)