Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացել էր 4 ըմբիշով՝ Յուրի Մխիթարյան (41 կգ), Դավիթ Սարգսյան (52 կգ), Սամվել Տերտերյան (62 կգ), և Արթուր Ամոյան (68կգ):
Հունահռոմեական ըմբիշներից միակ մեդալը նվաճել է Յուրի Մխիթարյանը: Նա դարձել է արծաթե մեդալակիր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ազատ ոճում Հայաստանի ներկայացուցիչները 4 մեդալ են նվաճել:


