Logo

Յոահիմ Լյովը նշել է թե, որ թիմն է ցանկանում գլխավորել

18:10 / 18.07.2024Ֆուտբոլ
null

Գերմանացի անվանի մասնագետ Յոահիմ Լյովը ցանկանում է գլխավորել Անգլիայի ազգային հավաքականը, հայտնում է The Sun-ը: 

Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը դեմ չէ դարձյալ աշխատել թոփ հավաքականում։

Լյովը Գերմանիայի հավաքականը գլխավորել է 2006-2021 թվականները, իսկ 2014-ին դարձել է աշխարհի չեմպիոն։ Բունդեսթիմից հեռանալուց հետո 64-ամյա մարզիչն աշխատանք չունի։

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի եզրափակիչում իսպանացիներից կրած պարտությունից հետո Գարեթ Սաութգեյթը հեռացել էր Անգլիայի հավաքականից գլխավոր մարզիչի պաշտոնից: Անգլիացի մասնագետը հավաքականը գլխավորում էր 2016 թվականից: Սաութգեյթի գլխավորությամբ Անգլիայի հավաքականը բոլոր մրցաշարերում անցկացրել է 102 հանդիպում՝ գրանցել 64 հաղթանակ, 20 ոչ-ոքի և կրել 18 պարտություն: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ