«Դենվեր Նագեթսի» կենտրոնական Նիկոլա Յոկիչը գնահատել է NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ ճանաչվելու իր շանսերը, հաղորդում է լրագրող Կեյթ Ուինջը:
«Կարիերայիս լավագույն խաղն եմ ցուցադրում: Եթե դա բավական է մրցանակը ստանալու համար, ուրեմն ավելի լավ, եթե ոչ, ապա Շեյ Գիլջես-Ալեքսանդրն է արժանի»,- ասել է սերբ բասկետբոլիստը:
NBA-ի եռակի MVP-ն ընթացիկ մրցաշրջանում միջինը մեկ խաղում վաստակում է 29 միավոր, տիրում 13 ռեբաունդի և կատարում 10,5 ասիստ:


