Logo

Յոկիչի 18 միավորն օգնեց Սերբիային արդյունավետ խաղում հաղթել Ճապոնիային

00:26 / 22.07.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի Սերբիայի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Ճապոնիայի թիմի դեմ և հաղթել 119-100 հաշվով։

Բալկանյան թիմից ամենաարդյունավետը եղել է «Դենվեր Նագեթսի» բասկետբոլիստ Լուկա Յովիչ։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եռակի ամենաարժեքավոր խաղացողը վաստակել է 18 միավոր, գրանցել 8 ռեբաունդ ու կատարել 7 ասիստ։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Լոս Անջելես Լեյքերսի» ճապոնացի հարձակվող Ռուի Հաչիմուրան, որը վաստակել է 29 միավոր։

Սերբիան հաջորդ ընկերական հանդիպումն անցկացնելու է հուլիսի 22-ին և մրցելու է Հունաստանի դեմ։ Ճապոնիան նախքան ամառային Օլիմպիական խաղերն այլևս նախատեսված հանդիպում չունի։

Ընկերական հանդիպում

Սերբիա - Ճապոնիա` 119-100 (33-23, 26-29, 32-18, 28-30)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ