Logo

Յոկիչն NBA-ում ասիստների քանակով շրջանցել է Լարի Բըրդին

19:25 / 24.12.2025Բասկետբոլ
null

«Դենվեր Նագեթսի» կենտրոնական Նիկոլա Յոկիչը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի պատմության մեջ գլխավոր ասիստենտի վարկանիշում բարձրացել է 49-րդ տեղ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Սերբ բասկետբոլիստն ունի 5699 ասիստ, շրջանցել է Լարի Բըրդին, որի հաշվին կա 5695 արդյունավետ փոխանցում:

NBA-ի պատմության մեջ գլխավոր ասիստենտներն են Ջոն Սթոքթոնը (15806), Քրիս Փոլը (12552) և Ջեյսոն Քիդը (12091)։

NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ