«Դենվեր Նագեթսի» կենտրոնական Նիկոլա Յոկիչն NBA-ի կանոնավոր առաջնության ընթացիկ մրցաշրջանում 16-րդ թրիփլ-դաբլն է գրանցել:
«Օռլանդոյի» դեմ խաղում սերբը վաստակել է 34 միավոր, գրանցել 21 ռեբաունդ և կատարել 12 ասիստ: «Դենվերը» պարտվել է 126-127 հաշվով:
Յոկիչը նաև կարիերայում 8-րդ անգամ է մեկ խաղում վաստակել 30 կամ ավելի միավոր, գրանցել 20 կամ ավելի ռեբաունդ և կատարել 10 կամ ավելի ասիստ: Այս ցուցանիշով նա զիջում է միայն Ուիլթ Չեմբեռլենին, որը նմանատիպ ցուցանիշներով ունի 16 թրիփլ-դաբլ:
Another night, another RIDICULOUS showing for Nikola Jokić!
— NBA (@NBA) December 28, 2025
😮💨 34 PTS
😮💨 21 REB
😮💨 12 AST
The 8th 30/20/10 game of his career (2nd-most all-time behind Wilt's 16) 🤯 pic.twitter.com/2hzZrCX57Y
NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):


