Logo

Յորդի Կրոյֆ. «Հայրս շատ կհպարտանար այս թիմով»

23:24 / 07.05.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» նախկին մարզական տնօրեն Յորդի Կրոյֆը կարծում է, որ ակումբն «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում արժանի պայքար մղեց, հայտնում է Diario Sport-ը։

«Բառերով զգացողություններս նկարագրելը բարդ է։ Տխուր եմ, բայց նաև հպարտ։

Եթե ​​հայրս` Յոհան Կրոյֆը կարողանար ընտրել խաղի մեկ ձև, այն կլիներ այսպես. եթե մենք պետք է պարտվեինք, ապա պատվով՝ ստիպելով հանդիսատեսին վայելել խաղը։

Մի պահ հասել էինք մեր նպատակին։ Հայրս շատ կհպարտանար այս թիմով։ Եթե պարտվում ենք, թող այն արժանապատվորեն լինի։

Պետք է խոստովանեմ, որ այս խաղը շատ հետաքրքիր էր, ինչպես ամբողջ մրցաշրջանը, և մենք պարտվեցինք պատվով»,- նշել է Կրոյֆը։

«Բարսելոնան» «Ինտերին» ընդհանուր դիմակայությունում պարտվել է 6-7 հաշվով. միլանյան գրանդն ակումբային գլխավոր եվրագավաթի եզրափակիչում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ