Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում խփած գոլից հետո կիսվել է տպավորոթյուններով:
«Ֆանտաստիկ հանդիպում էր: Ես առաջին անգամ էի այդ ստադիոնում: Աներևակայելի մթնոլորտ էր: Ուրախ եմ, որ առաջին գոլը խփեցի ակումբիս կազմում: Կրկնակի ուրախ եմ, քանի որ գոլ եմ խփել մեծագույն ակումբի»,- 22-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է TNT Sports-ը:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում կայացած հանդիպումն ավարտվել էր 3-3 հաշվով: Կողմերի միջև պատասխան մրցավեճը կայանալու է ապրիլի 17-ին Մանչեսթերում:


