Իսպանացի հանրահայտ մասնագետ Յուլեն Լոպետեգին գլխավորել է Կատարի հավաքականը, հայտնում է Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի մամուլի ծառայությունը:
Կողմերը կնքել են 2 տարվա պայմանագիր:
Լոպետեգիի նախորդ աշխատավայրն անգլիական «Վեսթ Հեմն» էր, որտեղից նա հեռացել էր հունվարին:
Իսպանացի մասնագետի գլխավորությամբ Կատարի հավաքականն առաջին հանդիպումները կանցկացնի հունիսին:
Մունդիալ-2026-ի որակավորման մրցաշարում կատարցիները կմրցեն Իրանի և Ուզբեկստանի հավաքականների հետ:
Ավելի վաղ Լոպետեգին աշխատել է նաև «Ռեալում», «Սևիլիայում» և Իսպանիայի հավաքականում: