Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը որոշել է գլխավորել Լոնդոնի «Տոտենհեմը»:
Bild-ի լրագրող Կրիստիան Ֆալկի տեղեկություններով՝ 35-ամյա մասնագետը բանակցություններ է սկսել անգլիական ակումբի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացին մերժել է «Չելսիի» առաջարկը:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» հեռացրել էր իտալացի Անտոնիո Կոնտեին, և գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարն է Կրիստիան Ստելինին, որը կշարունակի մարզել թիմը մինչև մրցաշրջանի ավարտը: