Logo

Յուլիան Նագելսմանը տուգանվել է

18:08 / 22.02.2023ՍՊՈՐՏ
null

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Գերմանիայի ֆուտբոլի միության կողմից տուգանվել է 50 հազար եվրոյով, հայտնում է ֆուտբոլային կառույցի մամուլի ծառայությունը:

Գերմանացի մասնագետը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Բունդեսլիգայի 21-րդ տուրի արտագնա հանդիպումից հետո անպարկեշտ արտահայտություններ էր հնչեցրել մրցավարների հասցեին: 35-ամյա մարզիչն ընդունել է իր սխալը և չի վիճարկի Գերմանիայի ֆուտբոլի միության որոշումը:

Հիշեցնենք, որ «Բավարիան» այդ խաղում պարտվել էր 2-3 հաշվով: Գերմանիայի ընթացիկ առաջնության 21 տուրից հետո Գերմանիայի գործող չեմպիոնը, Դորտմունդի «Բորուսիան» և Բեռլինի «Ունիոնը» 43-ական միավորով բաժանում են 1-3-րդ տեղերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ