Logo

ՄՅՈՒ-ի նախկին 4 խաղացող ՉԼ այս մրցաշրջանում խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել

17:34 / 02.10.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին չորս ֆուտբոլիստ Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանում ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող, հաղորդում է Football Tweet-ը: 

Լիգայի փուլի երկրորդ տուրում Ռասմուս Հոյլունդը ճանաչվել է «Նապոլի» - «Սպորտինգ» հանդիպման լավագույն խաղացող: Մարսել Զաբիտցերը լավագույնն էր «Բորուսիա» Դորտմունդի և «Աթլետիկի» միջև խաղում, իսկ Էնթոնի Էլանգան եղել է «Յունիոն» - «Նյուքասլ» խաղի լավագույն խաղացողը: 

Առաջին տուրում էլ Մարկուս Ռեշֆորդը տարել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը «Նյուքասլի» դեմ արտագնա խաղում:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ