Logo

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող. «Ռոնալդուն ավելի շատ գոլ կխփեր MLS-ում, քան Մեսին է խփում»

14:25 / 17.12.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Լուի Սահան համոզված է, որ իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն MLS-ում ավելի շատ գոլ կխփեր, քան խփում է «Ինտեր Մայամիի» ռմբարկու Լիոնել Մեսին:

«Կրիշտիանուն ավելի շատ գոլ կխփեր MLS-ում, քան Մեսին, որովհետև Լեոն իր կողքին բարձրակարգ ֆուտբոլիստներ ունի, բայց ընդամենը 20 գոլ է խփել մեկ մրցաշրջանում: Չեմ կարծում, թե Ռոնալդուին 30 գոլ խփելու համար հարկավոր կլիներ բարձրակարգ թիմակիցներ ունենալ:

Մեսին այժմ այլ տիպի ֆուտբոլիստ է, նա չի պատրաստվում ռեկորդներ գրանցել, Լեոն լիցքաթափվում է դաշտում»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է Complete Sports-ը:

Հիշեցնենք, որ 2024 թվականին Լեո Մեսին «Ինտեր Մայամիի» կազմում անցկացրած 19 խաղում դարձել է 20 գոլի և 10 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ