Logo

Յուրա Մելիքյանի դաբլ-դաբլը Ղազախստանում, Գաբրիել Աճեմյանի 20 միավորը Լիբանանում

13:17 / 23.03.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողները շարունակում են արդյունավետ հանդիպումներ անցկացնել իրենց ակումբներում:

Յուրա Մելիքյանը ղազախական «Բարսի Ատիրաուի» կազմում էստոնական «Աուդենտեսե Սպորդիգիմնազիումի» դեմ խաղում դաբլ-դաբլ է գրանցել` 24 միավոր, 10 ռեբաունդ: Մելիքյանը նաև երեք ասիստ է կատարել:

«Բարսի Ատիրաուն» հաղթել է 90-83 հաշվով:

Լիբանանի առաջնության 6-րդ տուրում էլ Հայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստ Գաբրիել Աճեմյանը, որը հանդես է գալիս Հ.Մ.Ը.Մ.-ի կազմում, մասնակցել է «Հուպսի» դեմ հանդիպմանը։

Աճեմյանը վաստակել է 20 միավոր, կատարել մեկ արդյունավետ փոխանցում և գրանցել նույնքան ռեբաունդ:

Հանդիպումն ավարտվել է «Հուպսի» հաղթանակով` 109-81:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ