Logo

Յուրա Մովսիսյան. «Ժամանակն է, որ Սպերցյանը տեղափոխվի եվրոպական առաջնություն»

14:34 / 21.02.2023Հայկական ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կարծում է, որ ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեշտությամբ կհարմարվի եվրոպական ցանկացած առաջնությունում: 

«Էդիկն այնպիսի յուրահատուկ տաղանդ ունի, որ կարող է հարմարվել ցանկացած առաջնությունում: Ինձ թվում է՝ ճիշտ ժամանակն է, որ նա տեղափոխվի եվրոպական առաջնություն: Իհարկե, բոլոր ֆուտբոլիստներն են երազում խաղալ «Ռեալի» ու ՊՍՎ-ի պես թիմերում, սակայն գլխավորն այն է, որ նա ստանա շատ խաղաժամանակ և դառնա ավելի ուժեղ ֆուտբոլիստ»,- «Կրասնոդարի» ու Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Metaratings-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի ազգային հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը»։

Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է պաշտոնական 21 հանդիպում, դարձել 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի   տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։ Ավելի վաղ կիսապաշտպանը ճանաչվել էր «Կրասնոդարի»` աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ:

Էդուարդ Սպերցյանը՝ CAA Steller գործակալության հետ համագործակցելու մասին

Սպերցյան. «Սրտիս ձայնը լսելով՝ ընտրեցի Հայաստանի հավաքականը»

Սպերցյան. «Չեմ ցանկանում հեռանալ «Կրասնոդարից», առանց տիտղոսների»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ