Logo

Յուրա Մովսիսյանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

01:28 / 20.09.2023• Ֆուտբոլ
Յուրա Մովսիսյան-2023

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը սոցիալական ցանցերում գրառում է կատարել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերաբերյալ և կոչ արել միջազգային հանրությանն արձագանքել իրավիճակին:

«Մեր ազգի նկատմամբ անվերջանալի հարձակում է տեղի ունենում, սարսափելի ցեղասպանություն ու այժմ անհրաժեշտ է բարձրացնել մեր ձայնը և խնդրել աշխարհին բացել աչքերն այս հումանիտար ճգնաժամի առաջ: Անմեղ զոհերն այլևս չեն կարող անտեսվել: Բոլորի բարոյական պարտքն է միասնական դառնալն ու անմիջապես որոշիչ գործողությունների անցնելը՝ տուժածներին փրկելու համար: Իրավիճակը պահանջում է միասնական պայքար ընդդեմ ցեղասպանության, պետք է պաշտպանենք արդարությունն ու աշխատենք, որ նման սարսափելի իրողություններ այլևս թույլ չտանք: Բավական է»,- գրել է Մովսիսյանը:

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով այս պահի դրությամբ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 128 վիրավոր։

«Արևիկ» բուժմիավորումում գտնվում է 12 երեխա, որոնցից 3-ը` ծանր վիճակում: Այժմ նրանց վիրահատում են։

Դատաբժշկական բյուրոյի տվյալներով՝ ժամը 20:00-ի դրությամբ զոհերի թիվը 25 է, որից 2-ը՝ քաղաքացիական անձ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ