Logo

«Ամեն Գրան պրիի համար 70 միլիոնից շատ են պահանջում». Սեպանգի մրցուղին կարող է վերադառնալ Ֆորմուլա 1

23:04 / 18.08.2025Ֆորմուլա 1
null

Մալայզիայի Գրան պրին կարող է վերադառնալ Ֆորմուլա 1-ի օրացույց, RacingNews365-ին ասել է Սեպանգի մրցուղու տնօրեն Աջան Շարիֆմանը:

«Մենք չենք ուզում կրկնել անցյալի սխալները: Բաց թողեցինք Ֆորմուլա 1-ը, և հիմա այն չափազանց դժվար է վերադարձնել: Հուսով եմ, որ մենք չենք կրկնի այս սխալը MotoGP-ի հետ: Եթե խոսենք հնարավոր վերադարձի մասին, ապա արդեն շատ հետաքրքրված կողմեր կան սպասման ցուցակում: Գրան պրիի անցկացումը, իհարկե, մեծ գումար կարժենա:

Մեզ ասացին, որ ամեն Գրան պրիի համար 70 միլիոն դոլար գումար է պետք: Եվ սա չի ներառում յուրաքանչյուր մրցարշավի անմիջական կազմակերպման գումարը՝ մինչև 5 միլիոն: Այսպիսով՝ Մալայզիայի Գրան պրիի վերադարձը կարժենա տարեկան ավելի քան 70 միլիոն դոլար: Քանի որ շատ հետաքրքրված կողմեր կան, դա հեշտ չի լինի անել: Բայց եթե մենք լրջորեն մոտենանք հարցին, կկարողանանք բանակցություններ սկսել»,- ասել է Սեպանգի մրցուղու ղեկավարը:

Սեպանգի մրցուղին 1999-2017 թվականներին ընդունել էր Ֆորմուլա 1-ի մրցումները, իսկ ներկայումս հյուրընկալում է Մալայզիայի MotoGP-ն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ