Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Դավիթ Յուրչենկոն խոսել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին, տեղեկացնում է Metaratings-ը։
«Սպերցյանը ոսկե տղա է ու մեծ տաղանդ։ Նա իր ճանապարհն է հարթում։ Հնարավոր է` նրան վիճակված է խաղալ Եվրոպայում։ Նա մտածում է ոչ միայն իր ցանկությունների և կարիերայի, այլև ընտանիքի մասին։ Առաջին հերթին Սպերցյանը մտածում է ընտանիքի մասին, հետո միայն՝ կարիերայի»,- ասել է Յուրչենկոն։
39-ամյա Յուրչենկոն Հայաստանի հավաքականում հանդես է եկել 2020-2022թթ., 25 խաղից 7-ում դարպասը պահել է անառիկ։


