Յուրգեն Կլինսմանը չի շարունակի գլխավորել Հարավային Կորեայի հավաքականը, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Գերմանացի մասնագետի գլխավորությամբ Հարավային Կորեան Ասիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում 0-2 հաշվով պարտվել էր Հորդանանի հավաքականին:
«Կլինսմանը չկարողացավ արդարացնել մեր սպասելիքները և բարձրացնել ազգային թիմի մրցունակությունը», - հայտարարել է Հարավային Կորեայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Չուն Մոն Գյուն:
Հիշեցնենք, որ 59-ամյա մասնագետը Հարավային Կորեայի հավաքականի ղեկը ստանձնել էր նախորդ տարվա փետրվարին՝ փոխարինելով Պաուլու Բենտուին:


