Logo

Յուրգեն Կլոպ. «Հասկանում եմ Ալոնսոյին»

20:04 / 29.03.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Լևերկուզենի «Բայերը» գլխավորող Խաբի Ալոնսոյի կայացրած որոշումը: Իսպանացի մասնագետը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո չի հեռանա գերմանական ակումբից:

«Խաբին հիանալի աշխատանք է կատարում: Ես հասկանում եմ նրան, թե ինչու է ցանկանում մնալ: Ես ամեն ինչ գիտեմ երիտասարդ մարզիչ լինելու և հաջողակ լինելու մասին: Ես գրեթե նույն բանն արեցի և երբեք չեմ զղջացել դրա համար»,- նշել է գերմանացի մասնագետը լրագրող Բեն Ջեյքոբսի հետ զրույցում:

Նախորդ ամիս տեղեկություններ կային այն մասին, որ Ալոնսոն ամռանը կարող է գլխավորել «Լիվերպուլը»՝ փոխարինելով Կլոպին, որը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա անգլիական գրանդից:

Ալոնսոն 2022 թվականից է աշխատում «Բայերում», որը Բունդեսլիգայի առաջատարն է և 10 միավորով առաջ է երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիայից»: Ընթացիկ մրցաշրջանում Լևերկուզենի թիմը բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 խաղ, տարել 33 հաղթանակ և 5 հանդիպում ավարտել ոչ-ոքի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ