Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ասել է, որ եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը չի հեռանա ակումբից, գրում է Liverpool Echo-ն:
«Դժվար է մեկնաբանել տարբեր լրատվամիջոցների տարատեսակ պնդումները: Մո Սալահը «Լիվերպուլի» ֆուտբոլիստ է։ Եթե Սաուդյան Արաբիայից առաջարկ լինի, ապա պատասխանը կլինի բացասական: Իմ կյանքի փիլիսոփայությունն է՝ մտածել խնդրի մասին, երբ այն առաջանում է, hիմա այն չկա։ Արդյո՞ք Սալահը հավատարիմ է թիմին, ես կասեմ՝ այո՛»,- ասել է Կլոպը:
Հիշեցնենք, որ 31-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադը»: Relevo-ի փոխանցմամբ՝ Սալահը տեղափոխության դեպքում կդառնա Սաուդյան Արաբիայում խաղացող ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: «Ալ Իթիհադի» առաջարկն ավելի եկամտաբեր է, քան պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պայմանագիրը «Ալ Նասրի» հետ:


