Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաջորդ մրցաշրջանից առաջ չի գլխավորի կատալոնական «Բարսելոնան», հաղորդում է Catalunya Radio-ն:
Գերմանացի մասնագետի որոշումը վերջնական է, նա չի հետաձգի ծրագրված արձակուրդը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնան» միակ ակումբն է, հանուն որի 56-ամյա Կլոպը պատրաստ է հրաժարվել մեկ տարվա հանգստից։ Օրեր առաջ մարզիչը հայտարարել էր, որ ունի հանգստի կարիք և ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո դադար կվերցնի մարզչական կարիերայում: Նա 2015 թվականի հոկտեմբերից է գլխավորում «Լիվերպուլը»:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին այս մրցաշրջանի վերջում հեռանալու է զբաղեցրած պաշտոնից:


